Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը, իսկ «Ուժեղ Հայաստանը» Դավիթ Ղազինյանին առաջադրել է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու: Խորհրդարանում շարունակվել է բանավեճը նախորդ օրն արձանագրված միջադեպի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահը հորդորել է Էդգար Ղազարյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը ներողություն խնդրել ու կոտրել ռադիկալիզմի շղթան:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։