Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են:
Տեղական ԶԼՄ-ներն աննախադեպ են որակում մոլեգնող անտառային հրդեհները և վնասի ծավալները: Խորվաթիայի ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին հնարավորության դեպքում չճանապարհորդել Օմիշի շրջան, քանի որ այնտեղ այժմ աշխատում են մեծ թվով հրշեջ և փրկարարական մեքենաներ։
Չեռնոգորիայում և Ալբանիայում ևս հրդեհներ են: Կրակի տարածմանը նպաստում են շոգ եղանակը և քամիները: