ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հռչակել Միացյալ Նահանգների տարածք: Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այդ ուղին։ Թրամփի հայտարարությանը արձագանքել է Իրանի փոխարտգործնախարարը , նշել՝ Հորմուզը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով, ո՛չ հրաման արձակելով, ո՛չ էլ նախընտրական ելույթով։ Արտգործնախարար Արաղչին մեղադրել է Վաշինգտոնին հրադադարի մասին պայմանավորվածությունները խախտելու համար: Այս ժամի միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը: