ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին ամենամյա և չվճարվող արձակուրդ է տրամադրվել։
Մկրտչյանին կտրամադրվի 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ, ինչպես նաև 1 օր չվճարվող արձակուրդ։
Արձակուրդը կտևի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ։
Որոշմամբ սահմանվել է նաև, որ Արեն Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Լոռու մարզպետի տեղակալ Արեն Ղուկասյանը։