Որպեսզի չափենք, թե ինչքանով է արդյունավետ աշխատել ՊԵԿ-ը, անդրադառնանք հարկեր-ՀՆԱ-ին՝ որպես առանցքային ցուցանիշի: Այդ մասին ամփոփոիչ ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«2025 թվականին գրանցել ենք, 2018 թվականից ի վեր եթե նայենք, երկրորդ ամենամեծ բարելավումը հարկեր-ՀՆԱ ցուցանիշի՝ 1 տոկոսային կետ. հասցրել ենք 24.5 տոկոսի: Կառավարության ծրագրով 2026 թվականի համար 25 տոկոս էր թիրախավորած, որին էլ այս տարի, իմ համոզմամբ, կհասնենք»,- նշեց նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ մյուսը ծախսարդյունավետությունն է, որով չափվում է՝ հասարակությունից 100 միավոր դրամ հարկային եկամուտներ և տուրքեր հավաքագրելու գործառույթի վրա որքան է ծախսում: «Այստեղ էլ ունենք պատմական բավական ցածր ցուցանիշ, հասել ենք 0.89-ի: Ի՞նչ է դա նշանակում. որ 100 դրամ հարկային եկամուտների հավաքագրման եկամուտների ֆունկցիայի վրա հասարակությունը ծախսում է 0.9 դրամ ընդամենը: Այդպիսի ցուցանիշ 2018 թվականից ի վեր չենք ունեցել, և այս միտումը պետք է անշեղորեն շարունակել»,- ասաց Էդուարդ Հակոբյանը: