ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից հետո հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում է Հայաստան հնարավոր միջուկային ներդրման թեման։ Սակայն «արտահանում», «ներդրում» և «պարտք» հասկացությունների խառնումը բերում է սխալ եզրակացությունների, որոնք կապ չունեն նախագծի իրական տնտեսական տրամաբանության հետ։
«Երեկվանից կրքերը եռում են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Վենսի հայտարարության շուրջ․ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»։ Մեկ շնչի հաշվով տնտեսագետների և էներգետիկների թվով Հայաստանը հավակնում է ռեկորդ խփել․․․
ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստան արտահանել 5 միլիարդ դոլարի ռեակտոր (ենթադրում եմ՝ ներառյալ կառուցման մասնագիտական խորհրդատվություն) և հետագա տարիներին՝ 4 միլիարդ դոլարի վառելիք և շահագործման մասնագիտական ծառայություններ։ Այո՛, սա ապրանքների և ծառայությունների արտահանում է ԱՄՆ-ի համար, և ներկրում Հայաստանի համար։
Բայց այդ 9 միլիարդից 5 միլիարդը ներդրում է, ներդրում Հայաստանի համար՝ հիմնական կապիտալի համախառն կուտակում, անկախ նրանից՝ ֆինանսավորող կողմը ԱՄՆ-ն է թե Հայաստանը։ Ավելին՝ հարգելի «տնտեսագետներ», եթե ապրանքը արտահանման առարկա է, չի ենթադրում, թե դա չի կարող լինել ներդրում․․․ Ընդ որում, կախված ատոմակայանի սեփականության կառուցվածքից, դա կարող է նաև լինել օտարերկրյա ուղղակի ներդրում Հայաստանի համար․․․
Հ․Գ․- 1. Լուսանկարում մի սահմանադրագետ-իրավաբանի «տնտեսագիտական» մեկնաբանություն է հարցի վերաբերյալ, որը հավանաբար տեղյակ չէ, որ շատ երկրներ կիրառում են export financing, երբ տվյալ երկրի կառույցները ֆինանսավորում են օտարերկրյա գնորդներին՝ իրենց երկրի ապրանքները գնելու համար, մանավանդ երբ խոսքը այնպիսի ռազմավարական ապրանքների մասին է, ինչպիսիք են ատոմային ռեակտորները։ Ակնհայտ է՝ որ երկիրը մատակարարի ինքն էլ ֆինանսավորելու է, ասենք՝ չի կարող, էլի, ԱՄՆ-ը ֆինանսավորել Հայաստանում ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանի կառուցումը․․․
Հարկ եմ համարում նշել նաև, որ այս ֆինանսավորումը ավտոմատ չի ենթադրում մեզ համար պետական պարտք, կան պետական-մասնավոր գործակցության տարբեր մոդելներ, ամենայն հավանականությամբ հենց այդպիսի մի մոդելով էլ առաջ կգնանք։ Ես ենթադրում եմ՝ պետական պարտքի կոմպոնենտը այս ենթակառուցվածքային նախագծում շատ ավելի քիչ կլինի քան 5 մլրդ դոլարը․․․
Հ․Գ․- 2. Լուսանկարը նրա համար է, որ ցույց տամ, թե երբեմն կամ հաճախ մեկնաբանողները ինչքան հեռու են թեմայից»,- ասված է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի Ֆեյսբեուքի էջում։
Ինչպես ավելի վաղ
հայտնել ենք, Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը: