Նախկինի պես ՀՀ-ն հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով։ Ինչպես աշխարհում ամեն ինչ, փոքր մոդուլային ռեակտորներն էլ ունեն իրենց առավելությունները, կարող են ունենալ իրենց թերությունները։ Այսինքն, ցանկացած երկիր պետք է հաշվի առնի իր շահերը։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմա մենք իրոք հետաքրքրված ենք փոքր մոդուլային ռեակտորներով։ Կան մի շարք ընկերություններ և երկրներ, որոնք հետաքրքված են մեր այս հետաքրքրությամբ, և հիմա անում են իրենց ուսումնասիրությունները, արել են կամ պատրաստվում են անել իրենց առաջարկությունները։
Մենք բաց ենք առաջարկների համար»,- ասել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։