«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավի 5 ամսվա պլանային բյուջեն կազմել է 926,7 մլն դրամ՝ «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննությունն է փաստում: Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն իր մասին հոդվածը ստահոդ է որակել: «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ «Միասնության թևեր»-ին ապօրինի ֆինանսավորման մասին հրապարակման հիմքով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան