Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը քաղաքացիների շրջանում ոգևորությունից բացի որոշակի դժգոհություն է առաջացրել: Արձագանքելով համավճարի վերաբերյալ դժգոհություններին՝ Ապահովագրության հիմնադրամը պարզաբանել է, թե որ դեպքում է անհրաժեշտ վճարել նեղ մասնագետին: Ներկրող ընկերությունների հետ էլ բանակցում են դեղատներում որոշ դեղերի բացակայության հարցը լուծելու համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան