Արդեն 12 օր է՝ շարունակվում են ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները: Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ Մերձավոր Արևելքում է գտնվում ավելի քան 50000 ամերիկացի զինծառայող:
Իրանն իր հերթին հարվածել է Հորդանանում և Քուվեյթում ամերիկան ռազմական օբյեկտների: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երեք նավթատար լցանավի թույլ չի տվել անցնել Հորմուզի նեղուցով:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է՝ եթե տարածաշրջանում Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի:
«Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»,- նշել է նա՝ հավելելով՝ նեղուցում անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում:
Արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է՝ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կբախվի վճռական պատասխանի, իսկ այն երկրները, որոնք նպաստում են նման ագրեսիային, կհամարվեն օրինական թիրախ: