ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի նկատմամբ իրավասությունների մասին բանաձև, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքները:
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 214 պատգամավոր, դեմ՝ 208-ը: CNN-ի տվյալով՝ չորս հանրապետական կոնգրեսական քվեարկել է օրինագծի օգտին:
Հատկանշական է, որ նույնիսկ եթե Սենատը հաստատի այս բանաձևը, այն չի կարող իրավաբանորեն պարտավորեցնել ԱՄՆ վարչակազմին դադարեցնել պատերազմը, քանի որ դա պարզապես Կոնգրեսի դիրքորոշման արտահայտությունն է, այլ ոչ թե օրենք: