ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ, որը թույլ կտա թագավորությանը զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը։
Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ փաստաթուղթը և դրան կից երկկողմ անվտանգության համաձայնագիրը հիմք կդառնան միլիարդավոր դոլարի բազմամյա գործընկերության համար և ամերիկյան ընկերություններին Սաուդյան Արաբիայի միջուկային էներգիայի ծրագրում լայն հասանելիություն կապահովեն։
Ըստ ամերիկյան մամուլի՝ համաձայնագիրը կարող է Սաուդյան Արաբիային թույլ տալ ապագայում հարստացնել ուրան: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է տարածաշրջանում միջուկային զենքի տարածման վտանգ առաջացնել։