Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվողի:
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայտնաբերվել էր դի։
Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել էր։