Մոսկվայի և Կիևի միջև իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 168 անօդաչու, 1 բալիստիկ հրթիռ, հինգ կառավարվող ավիացիոն հրթիռ:
Որոշ վայրերում հարվածներ են արձանագրվել: Պավլոգրադում 3 մարդ է զոհվել, 19՝ վիրավորվել: Ինտենսիվ հարվածների է ենթարկվել Օդեսան: Մոսկվան հայտնել է, որ թիրախավորել է նավահանգստային ենթակառուցվածքը:
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր տարածաշրջաններում 223 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին: Բելգորոդի մարզում կա 1 զոհ, 1 վիրավոր: Վորոնեժի մարզում լուրջ ավերածություններ են գրանցվել, զոհվել է 3-ամյա երեխա, կան տուժածներ: Ղրիմում էլ եղել է 2 զոհ, 4 վիրավոր: