Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել: Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային տնտեսության և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։