«Լուսավոր Հայաստանը» երկու օր եղել է Սյունիքում, հետո քարոզարշավը շարունակել ԱԱԾ շենքի մոտ: Ծրագրային դրույթներից կարևոր են համարում գյուղատնտեսության վերաբերյալ առաջարկները, որպես առանձին գերատեսչություն, գյուղատնտեսության նախարարության վերականգնումը: Ժողովրդի հետ շփումներն առանց տեսախցիկների են իրականացնում, առաջիկայում էլ կշարունակեն ոչ ավանդական քարոզարշավային ոճը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան