Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը, որի ուղևորների թվում էր Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարարը: Վրաստանի մայրաքաղաքում կայացել է գնացքի դիմավորման արարողությունը:
Գնացքի ժամանումը համընկել է Վրաստանի անկախության օրվա հետ:
Այս երթուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակից ի վեր: Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղու աշխատանքը վերականգնելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերջերս Վրաստանի վարչապետի՝ Բաքու այցի ժամանակ: