ՀՀ-ԱՄՆ ռազմավարականից՝ համապարփակ ռազմավարական գործընկերություն, ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագիր, նաև նոր հուշագիր՝ երկկողմ հարաբերություններում. ԱՄՆ պետքարտուղարը Երևան կարճատև այցի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է երեք կարևոր փաստաթուղթ: Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կիսում է ապագայի տեսլականը և կարող են միմյանց օգնել՝ հասնել այդ ավելի լավ ապագային: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան