Հայաստանյան և լեհական մոտ 40 ընկերություններ քննարկել են միմյանց շուկա դուրս գալու հնարավորությունները: Հանդիպումը կազմակերպել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ գերատեսչությունում ընդունելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկուն:
Գործարարների գնահատմամբ՝ քննարկումները եղել են արդյունավետ, իսկ ոլորտները ներառում են բանկայինից մինչև գյուղատնտեսություն ու բարձր տեխնոլոգիաներ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան