Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածները չեն դադարում: Հեռակառավարվող նավակի պայթյունի հետևանքով Սոչիի ծովափնյա հատվածում հրդեհ է բռնկվել: Կա 28 վիրավոր: Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարվածից մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:
Հարձակման է ենթարկվել նաև Դաղստանը, թիրախավորվել է Մախաչկալայի նավահանգիստը: Մի քանի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են չվերթերը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է մոտ 450 ուկրաինական ԱԹՍ:
Ռուսական հարվածներից էլ Կրիվոյ Ռոգում հինգ մարդ է տուժել: Հարձակման է ենթարկվել Խմելնիցկու շուկան, 4 փրկարար վիրավորվել է:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եռօրյա այցով ժամանել է Կանադա՝ քննարկելու Կիևին աջակցությունը: Մինչ այդ նա Նորվեգիայում մասնակցել էր Հարալդ 5-րդ թագավորի հուղարկավորության արարողությանը, այնուհետև մեկնել Իսլանդիա, երկրի արտգործնախարարի հետ քննարկել ձմռանն ընդառաջ Ուկրաինայի կարիքները և հակաօդային պաշտպանության ամրապնդման կարևորությունը: