Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում մեկնարկել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհը տեղական նշանակության է. սկսվում է Մ-1-ից, անցնում է Ուջան գյուղով և կրկին հասնում Մ-1 միջպետական ճանապարհ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Կապալառու կազմակերպությունն իրականացնում է առկա ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Նախագծի շրջանակում կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, կկառուցվեն մայթեր, կողնակներ, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, կտեղադրվեն ջրահեռացման վաքեր, բազրիքներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ նույնպես։
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
