ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայություն ստեղծելու մասին պնդումները կեղծ են: Իրանցի գեներալին վերագրվող խոսքերը, թե իբր ԹՐԻՓՓ-ը սպառնալիք է Իրանի համար, առաջինը տարածել է ռուսալեզու տելեգրամյան ալիքը՝ պարզել է փաստերի ստուգման հարթակը:
Ո՛չ Իրանի պաշտոնական մամուլը, ոչ էլ տելեգրամյան ալիքները նման լուր չեն տարածել՝ փաստում են փորձագետները և նշում՝ Հայաստանի հարևանների մոտ հակաթրիփյան տրամադրություններ խթանելը տեղավորվում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: