ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ չնայած մեծ կորուստներին:
Ռյուտեի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է պառակտել ՆԱՏՕ-ն, որպեսզի Ուկրաինային աջակցությունը նվազի, սակայն դաշինքը միասնական է, իսկ այդ գործողությունները հակառակ արդյունքն են տալիս:
Ռյուտեն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ականազերծման գործողություններ չի իրականացնում Հորմուզի նեղուցում, բայց ուշադրությամբ հետևում է իրադրությանը: Նա հավելել է՝ դաշինքի որոշ երկրներ օգնում են ականազերծման հարցում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ: