Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում և քարոզարշավ է իրականացնում։ Հետևաբար հանդիպումներ, օրակարգի այլ կետեր այս անգամ չեղան։
Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չհանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Բայց մենք գիտենք, որ լինում են բազմաթիվ այցեր, որտեղ հնչում են բանավոր հավաստիացումներ, քննարկվում կարևոր հարցեր, իհարկե, տեղի են ունենում հանդիպումներ, բայց չի լինում փաստաթղթերի ստորագրում։ Այսօր ստորագրված փաստաթղթերը մեկը մեկից կարևոր են»,- ասել է նախարարը՝ մանրամասնելով ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։