Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում և կրում է զենք։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկությունն իրացրին Ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ։ Մայիսի 25-ին՝ երեկոյան ժամը 21․30, Աբովյանի Հատիսի փողոցի բակերից մեկում 19-ամյա երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային բաժին։ Խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց ատրճանակ, որն ըստ նախնական տվյալի՝ մարտականի ձևափոխված հրազեն է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։