Մենք առաջնորդվում ենք պաշտոնյաների պաշտոնական դիրքորոշմամբ։ Մի փոքր որ փորփրենք համացանցը, կտեսնենք Իրանի պաշտոնյաների կողմից, օրինակ, հետաքրքրություն ԹՐԻՓՓ-ի նկատմամբ, նաև այն հնարավորությունների նկատմամբ, որոնք նույն ԹՐԻՓՓ-ը բերելու է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես չեմ ուզում ասել, որ տեղյակ չեմ մտահոգություններից։ Այո, Իրանում կային հարցեր ԹՐԻՓՓ-ի շուրջ ԹՐԻՓՓ-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչից։ Կհիշեք, մինչև ԹՐԻՓՓ-ը քննարկվում էր 3-րդ կողմի ինչ-որ անվտանգային ուժեր և այլն, և ահա Իրանի մեր գործընկերները տեսել են, որ որևէ նման բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթերով, այսօր ստորագրվածներն էլ կկարդան, և կտեսնեն, որ բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ լինելու են ՀՀ ինքնիշխանության, իրավազորության ներքո, ինչը բացառում է անվտանգային ինչ-որ 3-րդ կողմի տեղակայում։ Հիմա նման հարցեր կարող են էլի լինել, կկարդան, կտեսնեն, որ նման բան չկա»,- ասել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։