Էական առաջընթաց ունենք նաև մաքսային վարչարարության ցուցանիշների մեջ, և այստեղ հատկապես կուզենամ առանձնացնել մի քանիսը։ Նախ նշեմ, որ զննվող դեպքերի կշիռը մեր ընդհանուր զննումների մեջ իջել է՝ հասնելով 4.8 %-ի, որը միջազգային ստանդարտներին համահունչ է։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Ինքնաշխատ բացթողնման համակարգի ներդրման արդյունքում մեր ներմուծումների 8 %-ը և ավելին ինքնաշխատ է բաց թողնվում։ Եվ մյուս կարևոր ցուցանիշը, որը էական առաջընթաց է գրանցել, դա կանաչ ռիսկի մակարդակն է։ Այսինքն՝ մեր բոլոր գործարքներով կանաչ ռիսկերը, որոնք որևէ զննում չեն ենթադրում և բավական կարճ ժամանակում բացթողում են ենթադրում, 16.6 տոկոսային կետով աճել են, ինչը նշանակում է՝ մեր գործարքների 70 %-ից ավելին կանաչ ռիսկով են անցնում։ Սա նույնպես էական բարեփոխումների հետևանք է»,- ասաց Հակոբյանը: