Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմում ներկայացնելով: Այդ դեպքում ավագանու անդամի լիազորությունները վաղաժանկետ դադարեցնելու գործընթացը չեղարկվում է:
Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ առաջարկելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով:
Նախատեսվում է նաև նույնաբովանդակ փոփոխություն կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
«Նախագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի բացը, և ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը»,- ասաց նա: