Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ փետրվարի 10-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից 30 րոպե հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):