Ավելի քան 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին։ Նրանք 14 օր շարունակ կմասնակցեն COP17-ի աշխատանքներին՝ ցուցահանդեսի կանաչ գոտում հյուրերին ներկայացնելով ոչ միայն Հայաստանի կենսաբազմազանությունը, այլև բուհերը։
Նախաձեռնության նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հայաստանյան բուհերը կկարողանան ակտիվորեն ներգրավվել COP17-ի գործընթացներին։
Ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը նախագահում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան