Երևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 26-րդ մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Պետական աջակցությամբ իրականացվող մրցաշարին 18 երկրի ավելի քան 190 մարզիկ է մասնակցում:
Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու շատ այլ անվանի մարզիկներ:
Արդեն հայտնի են նաև «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրվա կիսաեզրափակչի մասնակիցները՝
57 կգ
Մանվել Խնձրցյան - Լուկա Գվինջիլիա
Արյան Ցիուտրին - Ամիր Չամզին
65 կգ
Օսիմժան Դաստանբեկ - Արեն Հայրապետյան
Աբասգաջի Մագոմեդով - Ռիֆաթ Սաիբոտալով
74 կգ
Նարեկ Հարությունյան - Իման Գամիշով
Մուրադ Ձակուպով - Քեմերոն Ամին
86 կգ
Աշխաբ Խաջիև - Ռազմիկ Եփրեմյան
Զահիդ Վալենսիա - Ալան Տիգիև
97 կգ
Մարտին Սիմոնյան - Կոնստանտին Պետրիաշվիլի
Շամիլ Տամբիև - Վլադիսլավ Կազլով
Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։