Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը և հոգաբարձուների խորհրդի նիստից տեսանյութ հրապարակել։