Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳ Նախարարությունը նոր օրինագիծ է մշակել, որի ընդունումից հետո՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ունենալ փաստաթուղթ, որը կհաստատի լիցենզավորված ուսուցումն ու դրական գնահատականը։