Բաքուն կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու և տեղում ապագա խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության նոր դարաշրջան։
Հաջիևը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին նշվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առաջին տարեդարձը։ «Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է պաշտոնյան։
Հաջիևն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն հակամարտության բացակայություն, այլև վստահության ձևավորում, վերականգնում և ամրապնդում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը, ամրապնդելու փոխվստահությունը, նաև զարգացնելու երկու երկրի միջև առևտրային հարաբերություններն ու տրանսպորտային կապերը։
Մանրամասները՝ տեսաշարում: