Տեխասում հանրապետական կուսակցության համագումարում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ծրագրային ելույթի ժամանակ հանդիսատեսը վանկարկել է «Ջեյ Դի - 48»՝ դրանով իսկ կոչ անելով նրան առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու՝ 2028 թվականի նախագահի ընտրությունում:
ԱՄՆ փոխնախագահը ներկաներին կոչ է արել նախ մտածել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրության մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ կոլումբիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ «ներկա պահին» չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել 2028 թվականի ընտրություններում։
ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին, օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ դեռ ժամանակը չէ որոշել հաջորդ հանրապետական նախագահի թեկնածուի հարցը։
Մինչդեռ մայիսին ամերիկացի առաջնորդը Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել էր իդեալական թիմ և պոտենցիալ հանրապետական թեկնածուներ 2028 թվականի ընտրության համար: Միաժամանակ նա չէր մանրամասնել, թե նրանցից ով կառաջադրվի նախագահի պաշտոնում, իսկ ով՝ փոխնախագահի։