Հայաստանի և Լեհաստանի ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է: Փորձագետները սա շատ կարևոր են համարում՝ ընդգծելով, որ Լեհաստանն ունի այն տեխնիկան, ինչ անհրաժեշտ է Հայաստանին: Գործակցությունը փոխշահավետ է: Մասնագետները նշում են, որ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդեցություն ունի Եվրամիության արևելյան հատվածի, այդ թվում՝ Լեհաստանի համար:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան