Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից ևս երկուսում է փոխնախագահի ընտրության հարց քննարկվել: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Վաղինակ Վարդանովը, իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրվել. այստեղ առաջադրման իրավունքը, ըստ Դոնթի բանաձևի, «Հայաստան» խմբակցությանն է:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան