ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանում անցկացվող միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի 4-րդ փուլի շրջանակում երթևեկության սահմանափակումները։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 23:00-ը, կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 23:00-ն, փակ կլինեն և տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

Հանրապետության հրապարակ․

Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց․

Ագաթանգեղոսի փողոց․

Գրիգոր Լուսավորչի փողոց․

Արգիշտիի փողոց․

Հրազդանի կիրճ․

Ուրուգվայի հրապարակ․

Պարոնյան փողոց․

Լեոյի փողոց․

Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ․

Սարյան փողոց․

Պապ թագավորի փողոց․

Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից հատված․

Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից հատված։