Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում դեռևս նախորդ տարի սկսված պեղումները շարունակվում են. այս անգամ տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել: Հուշարձանի տարածքում հնագիտական պեղումներ 1948-ին են իրականացվել: Տարեվերջին պատրաստ կլինի նաև եկեղեցու վերականգնման նախագիծը: 2025-ին, ընդհանուր առմամբ, հուշարձանների վերականգնման համար բյուջեից ավելի քան 1.7 միլիարդ դրամ է հատկացվել, նույնքան էլ այս տարի:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան