Իրանն այսօր դիմակայում է Միացյալ Նահանգներին և Իսրայելին, նրանք ցանկանում են վախեցնել և ահաբեկել Իսլամական Հանրապետությանը՝ հայտարարել է Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանը շեշտել է՝ Թեհրանը չի խոնարհվելու: Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները թիրախավորելու համար: Նախագահի խոսքով՝ Իրանը չի հանձնվի նույնիսկ երկրի շրջափակման պայմաններում: Վաշինգտոնը չի ցանկանում, որ մենք անկախ լինենք, նրանք ուժեղացնում են պատժամիջոցները, ցանկանում են պառակտել ժողովրդին: Իրանը չի ընդունի դա՝ հավելել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չի զղջում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, և անհրաժեշտության դեպքում կրկին կանի դա: «Ես զրկել եմ իրանցիներին միջուկային ներուժից. նրանք խելագար են, եթե միջուկային զենք ունենան, կօգտագործեն այն և կոչնչացնեն Իսրայելը. մերձավոր Արևելքը», - հավելել է Դոնալդ Թրամփը: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերին նախատեսված ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո:
Իսրայելի վարչապետը ևս պնդել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի: Երդվում եմ՝ քանի դեռ ես վարչապետ եմ, դա տեղի չի ունենա. զգուշացրել է Բենիամին Նեթանյահուն:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։