ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անդրադառնալո"ւ է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին՝ ԱՄՆ փոխնախագահը նշել է.
«Այո՛։ Դա անպայման կբարձրացվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ լսեցի վարչապետի ասածը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք՝ մի քանի ամիս առաջվա հետ համեմատած։ Այսպիսով` մենք անպայման մի շարք թեմաներ կբարձրացնենք։ Կարծում եմ՝ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել հայերի և ադրբեջանցիների հետ»: