Հարավային Կովկասում խաղաղությունը և կայությունն Իրանը դիտարկում է որպես սեփական անվտանգության գրավական՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Էսմայիլ Բաղաեին ընդգծել է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Թեհրանի համար:
Անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարի Ադրբեջան այցին՝ պաշտոնյան վստահություն է հայտնել, որ դա կամրապնդի երկու երկրի միջև վստահությունը հատկապես անվտանգության և քաղաքականության ոլորտներում:
«Այդ այցը ցույց է տալիս Իրանի վճռականությունը՝ ամրապնդելու վստահությունը հարևան երկրների հետ բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նրա խոսքով՝ այդ խորհրդակցությունները կարևոր են տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման ամրապնդման համար։