Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թվականին ծնված Լիանա Արաբյանը: Նա դուրս է եկել Քանաքեռավան գյուղի Շիրակացու փողոցի հասցեներից մեկից և տուն չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասվում է հաղորդագրությունում։