Փետրվարի 10-ին՝ ժամը 11։45-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Ford և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս մեկ ուղևորը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև VAZ մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։