Ինչու է իշխանությունը հիմա հիշել Արարատի ցեմենտի գործարանի մասին՝ հարցին, Էկոնոմիկայի նախարարը օրվա ճեպազրույցում հակադարձել է՝ դատախազությունը հիմա է գտել իրավական հիմքերը: Գևորգ Պապոյանը համեմատական է անցկացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պետականացման գործընթացի հետ, նկատել, որ պետբյուջե վճարվող այդ հավեյլալ հարկերով են վճարում բարձր կենսաթոշակ, ապահովում առողջապահական անվճար ծառայություններ: Նախարարը անդրադարձել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման Ռուսաստանի սահմանափակումներին, նշել, որ մեր երկիրը դիվերսիֆիկացնում է արտահաման ուղղությունները: