Կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներով, ինչպես նաև «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների վերջին փոփոխություններով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Որոշման հիմնական նպատակն է բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կարգավորումների ներդրումը, կրթահամալիրների կազմակերպչական և գործառույթային հստակեցումները։ Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, որի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդառնա:
Որոշման ընդունումը կնպաստի կրթահամալիրների գործունեության հստակեցմանը՝ օրենքի պահանջներին համապատասխան, կրթության շարունակականության և հասանելիության ապահովմանը բոլոր կրթական մակարդակներում, համայնքահեն և բազմաֆունկցիոնալ կրթության զարգացմամբ՝ տեղական ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Ուսումնական գործընթացի կազմակերպումը կդառնա ավելի արդյունավետ, ճկուն և ժամանակակից չափանիշներին համապատասխան: Իրավական հստակեցումները թույլ կտան կրթահամալիրներին իրականացնել բազմաֆունկցիոնալ գործունեություն՝ օրենքին համապատասխան: Կրթահամալիրները կծառայեն համայնքային զարգացմանը, խթանելով տեղական ներուժի օգտագործումը և կրթական հնարավորությունների հավասար հասանելիությունը:
Օրինակելի կանոնադրության միջոցով կստեղծվեն թափանցիկ, հաշվետվողական և արդյունավետ կառավարման մեխանիզմներ՝ ներառյալ թվայնացված գործընթացներ և ռեսուրսների արդյունավետ օգտագործում: