«Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակել է Կոտայքի մարզում:
Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իրենց ծրագրերը, քննադատել իշխանությանը:
Նա հայտարարել է, որ իր նախագահության տարիներին տրված խոստումները կատարել է և ընտրողներին կոչ է արել աջակցել իրենց ուժին: