Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,-նշվում է հաղորդագրության մեջ։