«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-18:00-ն, կդադարեցվի Ավետ Ավետիսյան, Երզնկյան, Գյուլբենկյան փողոցների, Մարշալ Բաղրամյան 52-64 շենքերի, Օրբելի 4,6 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: