Հնդկաստանի հյուսիսային հատվածը, նաև Դելին պայքարում են ուժեղ շոգի դեմ, սպասվում են ավելի դաժան օրեր, քանի որ ջերմաստիճանը կարող է կտրուկ բարձրանալ և անհապաղ մեղմացում չի լինի։
Նյու Դելիում հինգշաբթի ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կհասնի +45°C-ի (+113°F), հայտարարված է նարնջագույն տագնապ: Իշխանությունները բացել են հովացնող կենտրոններ և նախազգուշացումներ են տվել հանրությանը:
Շոգից պաշտպանության և օգնության կենտրոնները հագեցած են օդորակիչներով, խմելու ջրով՝ օգնելու բնակիչներին ու զբոսաշրջիկներին՝ հաղթահարելու ուժեղ շոգը: Բժիշկները խորհուրդ են տվել մարդկանց օրվա ամենաշոգ ժամերին հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և դիմել բժշկական օգնության, եթե ի հայտ գան այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտը կամ բարձր ջերմությունը: